Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Աղոթարան

Աղոթարան
25.04.2017 | 09:50

Վախճանիս օրը բարի հրեշտա՛կ առաքիր ինձ մոտ, որպեսզի քաղցրությամբ ավանդեմ հոգիս: Առաջնորդի՛ր իմ հոգին ընթանալու սրբերի ուղիղ ճանապարհով և կործանի՛ր դարանակալ գազանին: Անխռով անցկացրու խավարային օդի միջով և ազատի՛ր գազանի չար ժանիքներից: Փրկի՛ր, աներկյուղ պահիր և բնակեցրո՛ւ սրբերի կայանում, սպասեմ և ակնկալեմ Քո Գալուստը:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ